Մարմնի խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին:
Այսպես.
- Կոշտուկային շերտերը ոտնաթաթի արտաքին կողմից մատնացույց են անում ողնաշարի հիվանդության հավանականությունը:
- Կրունկների շուրջ պայտանման կոշտուկը հոդերի վիճակի վատթարացում է հուշում:
- Մատների բարձիկների տակ առաջացող կոշտուկներն աղիքների խնդիրներ են նշանակում:
- Աջ ճկույթի տակ կոշտուկը լյարդի խնդիր է մատնանշում:
- Ձախ ճկույթի տակ առաջացած կոշտուկը՝ սրտի աշխատանքում փոփոխություն է հուշում:
- Չոր, սակայն բորբոքված մաշկը մեծ մատի տակ նշանակում է՝ A և B խմբերի վիտամինների անբավարարություն, նյարդային գերլարվածություն ու օրգանիզմի էներգետիկ հյուծում:
- Բութ մատների վերին ֆալանգի շուրջ կոշտացած մաշկը վահանագեղձի խնդիրներ է նշանակում:
- Իսկ ամբողջ ոտնաթաթի տակ հավասարաչափ կոշտացած մաշկը նյութափոխանակության խանգարում է նշանակում՝:
Ոտնաթաթի կոշտուկներից կարելի է ազատվել դեղատնային միջոցերով, հնարավոր է ազատվել նաև տնային պայմաններում` որոշ ժամանակ տրամադրելով ոտքերի խնամքին:
Անհարմար կրունկն ու ավելորդ քաշը, սխալ ընտրված կոշիկը, ողնաշարի ոչ ճիշտ դիրքն այն պատճառներն են, որոնց հետևանքով առաջանում են կոշտուկներ: Ու, բնականաբար, որքան շուտ սկսեք ոտքերի խնամքը, այնքան արագ կազատվեք դրանցից: Հին կոշտուկները դժվար են վերանում:
1. Սխտոր (կամ սոխ)
Սխտորը փափկացնում է մաշկը, սպանում մանրէներն ու սնկերը: Սխտորը հակասեպտիկ նյութ է պարունակում: Կոշտուկները վերացնելու համար անհրաժեշտ է սխտորի 3-4 պճեղ ճզմել, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթայուղ ու քսել կոշտուկին, ցանկալի է գիշերը: Դա պետք է կրկնել 7-10 օր: Հում սխտորի հյութով պետք է տրորել կոշտուկը, ապա փաթաթել: 10 օր նման միջոցառումից հետո անգամ չոր ու հին կոշտուկը հեռացնելը հեշտանում է: Կոշտ մաշկը նրբանում է :
2. Տոմատով թրջոց
Լոլիկի խյուսը նույնպես նպաստում է ոտքերի մաշկը փափկացնելուն, ու աստիճանաբար այս միջոցով կարելի է նաև կոշտուկներից ազատվել: Դրա համար պետք է ճզմած լոլիկը դնել կտորի վրա, ապա՝ կոշտուկին ու թաղանթով փաթաթել: Վրայից կարելի է նաև տաք թրջոց դնել, սակայն առանց դրա էլ այս միջոցը լավ արդյունք է տալիս: Մեկ ժամից ոտքերը պետք է լվանալ ու չեչաքարով մշակել:
3. Քացախ
Բամբայա խծուծը թաթախել քացախի մեջ ու դնել կոշտուկի վրա, ապա վրայից կպչուն ժապավենով ամրացնել այն: 3 ժամից կարելի է նույնը կրկնել: Քացախն ախտազերծում է ոտքի մաշկը, հակասնկային ազդեցություն ունի և օգնում է կոշտուկն արագ հեռացնելուն: Եթե այն բավականին հաստ է, ապա քացախը 2 օրում կօգնի ազատվել դրանից:
4. Կիտրոն+ասպիրին
6 հաբ ասպիրինը տրորել մեծ քնակությամբ կիտրոնահյութի մեջ , ապա այդ խառնուրդից մի փոքր քսել խնդրահարույց հատվածին, փաթաթել թաղանթով կամ սովորական պոլիէթիլենով, իսկ վրայից տաք թրջոց դնել (տաք ջրի մեջ թաթախված թանզիֆ կամ կտոր): 15 րոպեն բավարար է կոշտուկը փափկացնելու համար, դրանից հետո չեչաքարով հեշտությամբ կարելի է հեռացնել այն: Ոչ մեծ կոշտուկները հնարավոր է մեկանգամյա նման միջոցառման արդյունքում հեռացնել:
Ավելի մեծ կոշտուկի համար նույնը պետք է կրկնել մի քանի անգամ: Ի դեպ, հնարավորության դեպքում, կարելի է ամեն օր նման միջոցառում կատարել, մինչև կոշտուկից վերջնականապես ազատվեք:
5. Գերչակի յուղ
Կոշտուկից կամ կոշտացած ոտնամաշկից կարելի է ազատվել գերչակի յուղի օգնությամբ` առավոտյան ու երեկոյան քսելով: Դրանք ընդամենը 2 շաբաթից կանհետանան: Գերչակի յուղն, ընդհանրապես, հրաշալի կանխարգելիչ միջոց է, որի օգնությամբ կարելի է կոշտուկների առաջացումը կանխել:
6. Երիցուկ
Կոշտ մաշկը փափկացնելու, ոտքերը հանգստացնելու ու վնասված մասերի ցավն անցկացնելու համար խորհուրդ է տրվում բուժիչ խոտով ոտքերի լոգանք անել:
4. Մեկ ճաշի գդալ երիցուկի հումքի վրա 1 լ եռման ջուր լցնել ու թրմել: 30 րոպեով ոտքերն իջեցնել այդ թուրմի մեջ, որի արդյունքում ոտքերի մաշկը նկատելիորեն նրբանում է:
Եթե, հաղթահարելով ծուլությունը, նման լոգանքներ կազմակերպվեն ամեն օր, ապա կարելի է ընդհանրապես մոռանալ կոշտուկների մասին:
Ընդհանրապես, հարմարավետ կոշիկն ու ոտքերի ժամանակին խնամքը կօգնեն կանխելու այդ խնդիրը: Կօգնի նաև օրվա վերջում ոտքերը լվանալուց հետո քսուկապատումը: Նույն նպատակի համար կարելի է սովորական կարագ օգտագործել: Դրա համար ոտքերին պետք է մերսելով կարագ քսել, իսկ ներծծվելուց հետո կիսագուլպաներ հագնել: 2 շաբաթ նման միջոցառումից հետո ոտքերի մաշկը թավշանման փափուկ է դառնում:
26.03.2021 Կարդացեք նաև
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
11.10.2021
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
26.07.2021
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
12.04.2021
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
22.02.2021
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
12.01.2021
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
27.06.2018
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
02.03.2018
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
27.02.2018
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
26.02.2018
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...
26.02.2018
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
21.02.2018
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
15.02.2018
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
02.02.2018
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYymxYhw' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
